ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ադրբեջանի սոցիալական փաթեթը, արտագաղթի տեմպերը հուշում են, որ էս խնդիրները դառնալու են լուրջ դիլեմա Բաքվի համար

Ադրբեջանի սոցիալական փաթեթը, արտագաղթի տեմպերը հուշում են, որ էս խնդիրները դառնալու են լուրջ դիլեմա Բաքվի համար
22.09.2024 | 20:51

Մինչ այժմ Բաքուն Արցախի գրավյալ տարածքներում բնակեցրել է մոտ 3000 ընտանիք։

Մի ծիծաղելի թիվ քանի որ 1990-ականների վերջին ՀՀ կողմից Արցախում վերաբնակեցվածների թիվը մի քանի անգամ շատ էր։

Բայց սա էլ ամենը չէ, քանի որ վերաբնակեցվածներն իրենց տները վարձով են տալիս ու հետ դառնում Բաքու։

Էս ամեն ինչը խոր վերլուծության կարիք ունի և հաստատում է պատերազմից հետո հնչեցրածս կարծիքը, որ օկուպացված տարածքների վերաբնակեցումը լինելու է լուրջ ոսկոր Ալիևի համար։

Այժմ պատկերացրեք` օդանավակայաններ, երկաթգիծ, ճանապարհներ, խելացի գյուղեր ու նմանատիպ պրոյեկտներ ուրվականների համար։

Բայց էստեղ էլ լուրջ խնդիր կա, քանի որ այդ տարածքներում այսօր կան ապրող վարձկաններ, այլ երկրների ծառայությունների աշխատակիցներ։

Այսինքն շիրմայի հետևում, այնուամենայնիվ, բան կատարվում է։

Արցախը դառնալու է պոլիգոն, քանի դեռ հողի իրավատերերը չեն վերադարձել իրենց հողին ու եթե 1900-ականներին թրքական սեգմենտը շատ հեշտ յուրացնում էր ու բնագրում էր այլոց հողերում, էսօր կան 20 դոլարանոց ուղիներ որոնք ցանկացածին կտանեն Եվրոպա ու այլ երկրներ։

Ապշերոնի հանրակացարանում ապրող, առանց բավարար պայմանների որևէ մեկը չի գնա 800 կմ հեռում, Ստեփանակերտում ապրի ու ասենք Շուշիում կառուցվածը վաճառվելու է միայն այլ երկրների քաղաքացիներին։ Իսկ փող ունեցողը չի արմատավորվի այլ, չհաղթահարված կոնֆլիկտ ունեցող երկրում։

Ի դեպ, մի այլ ուշագրավ ու շատ կարևոր բան էս թեմայով։

Սումգայիթը հայերից հետո աշխուժացնել, բնակչությունն ավելացնել չի ստացվում։

Բոլորի մոտ կա ուրվականների պատկեր։

Սումգայիթը գտնվում է Ապշերոն թերակղզում և ծովափնյա քաղաք է բայց 35 տարի է դարձել է կիամեռ քաղաք։

Բաքուն ամեն կերպ ու ապարդյուն փորձում է քաղաքն ուշքի բերել, բայց զարգացման ու աճի տեմպերըը խղճուկ են ու անգամ ծիծաղելի։

Ադրբեջանի սոցիալական փաթեթը, արտագաղթի տեմպերը հուշում են, որ էս խնդիրները դառնալու են լուրջ դիլեմա Բաքվի համար, իսկ կատարված ծախսերն ընդամենն անհասցե են ու ճաք։

Արթուր ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 2269

Մեկնաբանություններ